Սպորտ

Եվրո-2024. կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 10-ին կկայանա կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դորտմունդում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նիդերլանդներն ու Անգլիան միմյանց հետ մրցել են 22 անգամ: 7 անգամ հաղթել է Նիդերլանդները, 6 անգամ` Անգլիան, 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Թիմերից ամենաշատ գոլերը խփել է Անգլիան` 31 գնդակ:

Քառորդ եզրափակչում Նիդերլանդները պայքարից դուրս թողեց Թուրքիային, իսկ Անգլիան` Շվեյցարիային:  

Եզրափակչի առաջին մասնակիցն Իսպանիան է, որը կիսաեզրափակչում 2:1 գերազանցեց Ֆրանսիային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում