Եվրոպա

Բուլղարիան 400 մլն եվրոյի հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ՝ գազի մատակարարումը դադարեցնելու պատճառով

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան 400 մլն եվրոյի հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ՝ գազի մատակարարումը դադարեցնելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարական «Բուլղարգազ» (Bulgargaz) պետական ​​գազաբաշխող ընկերությունը հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության դեմ՝ պահանջելով 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել՝ կապված 2022 թվականին գազի մատակարարումների դադարեցման հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ 

Ըստ «Բուլղարգազ»-ի հայտարարության՝ հայցը ներկայացվել է հուլիսի 8-ին Փարիզի Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարան:

Մայիսին «Բուլղարգազ»-ը նախազգուշացրել էր, որ կփորձի ուղղակիորեն փոխհատուցում ստանալ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից, իսկ եթե բանակցություններն անհաջող լինեն, ապա հայց կներկայացվի արբիտրաժային դատարան։

2022 թվականի մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա գնորդների կողմից ռուսական բնական գազի մատակարարների նկատմամբ պարտավորությունների կատարման հատուկ ընթացակարգի մասին»։ Փաստաթղթի համաձայն՝ նույն թվականի ապրիլի 1-ից հրամանագրում նշված օտարերկրյա գործընկերներին մատակարարվող խողովակաշարային գազի դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ռուբլով: Այդ նպատակով Գազպրոմբանկում օտարերկրյա գնորդների համար բացվում են «K» տիպի ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ: Օտարերկրյա գնորդը գազի համար վճարում է պայմանագրում նշված արժույթով, Գազպրոմբանկն այն վերածում է ռուբլու և փոխանցում «Գազպրոմ»-ին։ Հենց այդ պահին բնական ռեսուրսի դիմաց վճարելու պարտավորությունը համարվում է կատարված։ Պայմանի չկատարման դեպքում առաքումները դադարեցվում են։

Բուլղարիան առաջիններից մեկը հրաժարվեց նոր համակարգից։ «Բուլղարգազ»-ում նշել էին, որ վճարման նոր կարգը Բուլղարիայի համար զգալի ռիսկեր է պարունակում:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

Աշխարհ

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում