Աշխարհ

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

1 րոպեի ընթերցում

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության քվեարկության գործընթացը երկարացվել է երկու ժամով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 21։00-ն։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, SANA-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ընտրությունների վերահսկման բարձրագույն դատական ​​կոմիտեի ղեկավար Ջիհադ Մուրադը։

Նրա խոսքով՝ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի կամ քվեարկության կարգի լուրջ խախտումների։

8 հազար 2 հարյուր ընտրատեղամասում քվեարկությունը սկսվել է ժամը 07:00-ին և պետք է ավարտվեր ժամը 19:00-ին: Երկրի բոլոր մարզերը ներկայացնող Հազար 5 հարյուր  16 թեկնածուներ պայքարում են խորհրդարանական 2 հարյուր 50 տեղի համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում