Իրան

Իրանի նոր նախագահը հաստատել է, որ կշարունակի աջակցությունը «Հեզբոլլահ»-ին

1 րոպեի ընթերցում

Իրանի նոր նախագահը հաստատել է, որ կշարունակի աջակցությունը «Հեզբոլլահ»-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սատարել է անօրինական սիոնիստական ​​ռեժիմին տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը: Դիմադրությանն աջակցությունն  արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, հանգուցյալ իմամ Խոմեյնիի բարձրագույն նպատակներում և Գերագույն առաջնորդի հրահանգներում և կշարունակվի նախկին ուժով», - հայտարարել է Պեզեշկիանը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի շնորհավորական ուղերձի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Վստահ եմ, որ տարածաշրջանում դիմադրության շարժումները թույլ չեն տա այդ (խմբ․՝ իսրայելական) վարչակարգին շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի և տարածաշրջանի այլ երկրների հալածված ժողովրդի դեմ», - հավելել է Պեզեշկիանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում