Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

6 րոպեի ընթերցում

Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրումային ծառայությունների մատուցման համար բրոքերային կազմակերպությունները միջնորդավճարներ են գանձում, վճարների չափերը տարբերվում են՝ կախված բրոքերից ու ծառայությունների ծավալից: Թե ինչ վճարներ են գործում, ինչպես դրանք կարող են ազդել ներդրումների վրա, և ինչպես հասկանալ, թե որն է բրոքերի ծառայությունների ողջամիտ արժեքը, «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում պարզաբանել է Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը:

-Պարոն Մկրտչյան, ի՞նչ է բրոքերային միջնորդավճարը, ինչպե՞ս է ձևավորվում և ի՞նչ է ներառում:

-Բրոքերային միջնորդավճարն այն վճարն է, որն օգտատերը վճարում է բրոքերին ծառայություններ ստանալու համար: Վճարների տարբեր տեսակներ կան՝ կախված տրամադրվող ծառայություններից: Հիմնականը գործարքի կատարման համար վճարն է, այսինքն՝ ամեն գործարքի համար բրոքերները ձեզնից որոշակի գումար են գանձում: Հաջորդը տարբեր բորսայական վճարներն են, այդ վճարները ևս բրոքերն է ձեզնից գանձում, բայց փոխանցում է բորսաներին՝ ֆինանսական գործիքների առուվաճառքի համար: Վճար է գանձվում նաև տվյալների մշակման, պահպանման համար: Դա նման է բանկային քարտերի սպասարկման վճարներին: Կախված բրոքերից՝ կարող է լինել տարեկան կամ ամսական վճար, կամ չլինել: Խորհրդատվության կամ այլ ծառայությունների համար ևս կարող է գումար գանձվել: Միջնորդավճարի չափը կարող է տարբեր լինել՝ կախված բրոքերից: Խորհուրդ կտամ մինչև ներդրումներ սկսելը, բրոքեր ընտրելը վերլուծություն անցկացնել, ծանոթանալ նախատեսվող բոլոր վճարներին, և կախված նախասիրությունից՝ ընտրել ամենաօպտիմալ բրոքերին:

-Իսկ ի՞նչ տեսակի միջնորդավճարներ կան, կարո՞ղ են արդյոք դրանք ազդել ներդրումների վրա: Ճի՞շտ է, որ հիմնական միջնորդավճարը միջոցների մուտքագրման և դուրսբերման վճարն է: 

-Իրականում բրոքերային վճարները մի քանի տեսակի են լինում: Հիմնականներն են գործարքի կատարման, հաշվի պահպանման, տվյալների պահպանման համար վճարները: Կարող են նաև լինել վճարներ՝ միջոցների մուտքագրման կամ գումար հանելու համար: Նաև կարող են սփրեդներ գանձվել, սփրեդը գնի առքի ու վաճառքի տարբերությունն է: Կախված ձեր ընտրած ծառայությունների ծավալից՝ վճարները կարող են տարբեր լինել:

-Ի՞նչ սակագներ են գործում Freedom Broker Armenia-ում, ի՞նչ միջնորդավճարներ կան և ի՞նչ են դրանք ներառում:

-Հիմնական սակագները 3-ն են՝ ստանդարտ, աջակցային և միջազգային աջակցային: Երեքի համար էլ կան հիմնական դրույթներ, որոնք չեն փոփոխվում: Նվազագույն վճարը, որ գանձվում է ամեն գործարքի համար, 1.2 դոլարն է: Իսկ ամսական կամ տարեկան միջնորդավճար գոյություն չունի, այսինքն՝ սպասարկման միջնորդավճար չկա: Ստանդարտ փաթեթի համար բերեմ օրինակ. արժեթղթերի կամ ETF-ների մեջ ներդնելու համար գանձվում է ձեր գումարի 0.12 տոկոսը՝ գումարած 0.012 դոլար: Ավելացնեմ, որ գոյություն ունի նաև հաշվից միջոցների դուրսբերման համար վճար: Եթե որոշեք ձեր միջոցները դուրս բերել հայկական բանկերի հաշվեհամարից, ապա նվազագույնը 20 դոլար գանձվելու է: Այլ ֆինանսական գործիքներին խորհուրդ կտամ կայքում ծանոթանալ: Կախված ձեր ընտրած սակագնից՝ հավելյալ ծառայություններին հասանելիություն եք ստանում:

-Պարոն Մկրտչյան, իսկ ի՞նչ լրացուցիչ ծախսեր կարող են առաջանալ բրոքերի միջոցով առևտուր անելիս: 

-Ինչպես նշեցի՝ գոյություն ունի սփրեդների վճար: Դա արտարժույթի շուկայի համար է ակտուալ, գնման և վաճառքի գնի տարբերությունը կարող է գանձվել օգտատիրոջից: Եվ դա, իհարկե, կարող է ազդել պորտֆելի շահութաբերության վրա:

Նաև, եթե դուք ինչ-որ գումար ունեք ձեր հաշվի վրա, սակայն ցանկանում եք ավելի մեծ գումարով առուվաճառք կատարել, բրոքերները հիմնականում հնարավորություն են տալիս իրենցից պարտքով գումար վերցնել: Այդ գումարի համար ևս հավելյալ վճարներ են գանձվում: Պետք է հաշվի առնել, որ եթե շահութաբերության ունենաք, դրանից հարկեր եք վճարելու: Ձեր պորտֆելի վերջնական եկամտաբերությունը հաշվելու համար պետք է նաև հաշվի առնեք հարկերը:

-Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե որն է բրոքերի ծառայությունների ողջամիտ արժեքը:

 –Երևի, այս պարագայում «ողջամիտ արժեք» տերմինն օգտագործելն այդքան էլ ակտուալ չէ: Ընդամենը կարելի է համեմատական կարգով հասկանալ, թե որն է հարմար արժեքը ձեզ համար՝ ընդամենը  առանձնացնելով ցանկալի բրոքերին և ծանոթանալով սակագներին: Սակայն շատ կարևոր է հասկանալ, որ սակագների մեջ կարող է ներառված լինել նաև հավելյալ ինֆորմացիա՝ ծառայություններ, խորհրդատվություն ստանալու հնարավորություն, նաև պրոֆեսիոնալ ֆինանսական վերլուծաբանների կարծիքին ծանոթանալու հնարավորություն: Մանավանդ սկսնակ ներդրողների համար դա շատ էական դեր է խաղում: 

Մանրամասների համար առաջարկում ենք լսել և դիտել պոդքաստը:

 

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Փոդքասթ

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

Փոդքասթ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

Փոդքասթ

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման  հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

Փոդքասթ

Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների  մասին

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում