Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

8 րոպեի ընթերցում

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առցանց առևտրային հարթակների զարգացումը բարձրացել է ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը, տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է մատչելիությանն ու հարմարավետությանը, սակայն նաև իր հետ բերում է որոշակի ռիսկեր: «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանի հետ զրուցել ենք առցանց առևտրային հարթակներում տեխնոլոգիաների իրականացրած հեղափոխության, առցանց առևտրի հարթակների առավելության, ընձեռած հնարավորությունների և ռիսկերի մասին:  

-Պարոն Մկրտչյան, նախ համաձա՞յն եք, որ վերջին տասնամյակում տեխնոլոգիաները հեղափոխություն են արել առցանց առևտրային հարթակներում: 

-Չհամաձայնելը դժվար կլինի: Ինտերնետի, շարժական սարքերի՝ սմարթֆոնների և այլ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ներդրումային համակարգը հիմա ամբողջովին դարձել է առցանց: Դրա շնորհիվ մարդիկ հնարավորություն ունեն ներդրումներ կատարել տարբեր շուկաներում, տարբեր երկրների արժեթղթերի, ֆինանսական գործիքների մեջ: Հիմա այլևս պետք չէ գնալ բանկ, մի փունջ թղթեր ստորագրել, որ ներդրում կատարելու հնարավորություն ունենաք: Գործընթացը դարձել է շատ արագ, հասանելի, կարճ ու հասկանալի՝ նույնիսկ սկսնակ ներդրողների, ոլորտից չհասկացողների համար: 

-Իսկ ի՞նչ դեր է խաղում առցանց խորհրդատվությունն այսօրվա ներդրումային էկոհամակարգում: Կխնդրեմ ներկայացնեք՝ ելնելով Freedom Broker Armenia-ի փորձից։ 

-Առցանց խորհրդատվության դերն իրականում շատ մեծ է: Ներդրումներ կատարելիս դուք հնարավորություն ունեք ուղիղ փոխադարձ կապ հաստատել ֆինանսական վերլուծաբանների, ֆինանսական խորհրդատուների հետ՝ կախված բրոքերի տրամադրած ծառայություններից: Կրթվածությունը բարձրացնելու հնարավորություն կա: Աշխարհում մարդկանց ֆինանսական, ներդրումային ոլորտի կրթվածությունն այդքան էլ բարձր չէ, և մեր՝ Freedom Broker-ի կայքը հնարավորություն է տալիս տարբեր գիտելիքներ ստանալ՝ թե ֆունդամենտալ, թե տեխնիկական վերլուծության հետ կապված: Եթե նույնիսկ դուք որոշակի գիտելիքներ ունեք, կարող եք խորացնել այն և ավելի հավասարակշռված, ավելի ճիշտ կառավարել ձեր պորտֆելը: 

-Կարո՞ղ եք մանրամասն ներկայացնել ներդրողների համար ավանդական մեթոդների համեմատ առցանց առևտրային հարթակների առանձնահատկություններն ու առավելությունները:

-Կարելի է ասել, որ հիմա ավանդական մեթոդն արդեն օնլայն մեթոդն է: Բրոքերների մեծ մասն աշխարհում ամբողջովին անցել են առցանց հարթակներին: Առցանց հարթակների առավելություններն են մատչելիությունը, հարմարավետությունն ու արագությունը: Նաև հնարավորություն է տրվում ավելի մեծ ֆինանսական գործիքների մեջ գումար ներդնել: Հիմա թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ասիայում, թե Եվրոպայում գրեթե բոլոր ամենամեծ ֆոնդային բորսաներում ներդրումներ կատարելու հնարավորություն ունեք: Առցանց հարթակները հնարավորությունները զգալիորեն ընդլայնել են:

-Պարոն Մկրտչյան, իսկ ինչպե՞ս է բջջային հավելվածների աճն ազդել մանրածախ ներդրողների շրջանում առցանց առևտրի հասանելիության վրա: Freedom Broker Armenia -ն ունի՞ վիճակագրություն, թե քանի օգտատեր է ներկայումս օգտվում Tradernet ներդրումային հարթակից:

-Վիճակագրություն, այո, կա: Առցանց հարթակների զարգացումը թույլ տվեց ֆիզանձանց քանակը զգալիորեն մեծացնել: Մայիսի դրությամբ Freedom Broker–ն ուներ 10 000-ից ավելի օգտատեր, բայց հետաքրքիր է, որ վերջին կես տարվա ընթացքում ավելի քան 4 անգամ աճել է օգտատերերի քանակը: Այսինքն՝ մարդկանց հետաքրքրվածությունը բավականին մեծ է:

-Ինչպես գիտենք՝ այսօր արհեստական բանականությունը կիրառելիության լայն ոլորտներ ունի: Ինչպե՞ս այն կարող է օգտագործվել ներդրումների համար: Արդյո՞ք նման տեխնոլոգիաները հասանելի են Freedom Broker Armenia-ի հաճախորդների համար: 

-Արհեստական բանականությունն այսօր մեծ դեր ունի նաև ներդրումային ոլորտում: Վերլուծաբանները ստեղծել են արհեստական բանականության տարբերակ, որը գնահատում է, այսպես կոչված, Freedom sentiment index-ը, դա CNN Fear and Greed Index–ի, այսինքն՝ «Վախի և ագահության ինդեքսի» նմանությամբ է ստեղծվել, բայց ավելի զգայուն է շուկայական նորությունների նկատմամբ: Այսինքն՝ արհեստական բանականությունն օրվա ընթացքում ԱՄՆ շուկայում շրջանառվող նորությունները վերլուծում և ինչ-որ գնահատական է տալիս 0-100 սանդղակով: Այդ գնահատականի՝ ինդեքսի հիման վրա կարող ենք ասել, թե արդյոք ընդհանուր շուկայում ԱՄՆ բաժնետոմսերը վերավաճառված են, թե ոչ: Ինդեքսն ավելի շատ խոսում է տրամադրությունների փոփոխության մասին, այլ ոչ թե հիմնարար գործոնների փոփոխության: Եթե վախն է գերակշռում, մարդիկ անհիմն վաճառում են իրենց բաժնետոմսերը, և կարելի է մտածել դրանք գնելու մասին: Բայց շատ կարևոր է նշել, որ նման ինդեքսների հիման վրա ներդրումային որոշումներ կայացնելն այդքան ճիշտ չէ: Ավելի լավ կլինի դրանք օգտագործել որպես օգնող միջոց, հիմնական միջոցը պետք է լինի ֆունդամենտալ անալիզը:

-Որո՞նք են հնարավոր ռիսկերը՝ կապված առևտրում տեխնոլոգիաներից աճող կախվածության հետ, և ինչպե՞ս կարող են ներդրողները մեղմել այդ ռիսկերը:

-Հիմա ռիսկերն ամենաշատը կապված են կիբեռանվտանգության հետ: Ինչ վերաբերում է արտաքին ռիսկերին, ապա քանի որ առցանց հարթակները լայնածավալ աճ են ապրում, ֆիշինգային հարձակումները, առցանց հարթակներում տարբեր տեսակի հարձակումները, տվյալների գողանալը տարածում են ստանում: Դրանից խուսափելու հիմնական միջոցներից մեկը տեխնոլոգիական գրագիտության բարձրացումն է: Իմ կողմից խորհուրդ՝ եթե նույնիսկ մտերիմ մարդուց ստանում եք հաղորդագրություն, որտեղ հղում կա, պետք չէ միանգամից հղումով անցնել, կամ, եթե նույնիսկ ձեր մտերիմը խնդրում է անձնական տվյալներ տրամադրել, ավելի լավ է մեկ անգամ ևս ստուգել, որ հաստատ ինքն է խնդրում, նոր տրամադրել: Մարդիկ բավականին հաճախ դառնում են ֆիշինգային հարձակման զոհ: Հենց սա կարելի է նշել որպես հիմնական ռիսկ: 

Երբ խոսում ենք շուկայական ռիսկերից, ապա դրանք արդեն կապված են պորտֆելի կառավարման հետ: Պետք է պորտֆելը դիվերսիֆիկացնել, այսինքն՝ ձեր ամբողջ միջոցները ոչ թե ներդնում եք մի գործիքի մեջ, այլ երկարատև պլան եք մշակում և ձեր միջոցները բաժանում, դիվերսիֆիկացնում ենք տարբեր ոլորտների, տարբեր ընկերությունների բաժնետոմսերի կամ պարտատոմսերի միջև և պորտֆել կազմում:

Իսկ թե ինչ հնարավորություններ է ընձեռում Tradernet հավելվածը, ինչ գործիքակազմեր է կիրառում Freedom Broker Armenia-ն ներդրողների կրթելու համար, ներդրողներից ինչ հմտություններ են պահանջվում թվային դարաշրջանում, առաջարկում ենք լսել և դիտել պոդքաստը: 

Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների  մասին

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Փոդքասթ

Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

Փոդքասթ

Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում