Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը մանրամասնել է, թե ինչ է նախատեսում Լեհաստանի հետ կնքված անվտանգության համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը մանրամասնել է, թե ինչ է նախատեսում Լեհաստանի հետ կնքված անվտանգության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի և Վարշավայի միջև կնքված անվտանգության համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ որսալու մեխանիզմի մշակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

«Մենք հատկապես երախտապարտ ենք հատուկ պայմանավորվածությունների համար, և դա արտացոլված է անվտանգության համաձայնագրում, որում կա Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մեխանիզմի մշակման դրույթ։ Այստեղ, վստահ եմ, մեր թիմերը զինվորականների հետ միասին կմշակեն, թե ինչպե՞ս կարող ենք արագորեն իրականացնել մեր պայմանավորվածությունների այս կետը», - ասել է Զելենսկին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում