Հայաստանի բասկետբոլի հավաքականները կպայքարեն Եվրոպայի առաջնություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ Ջիբրալթար են մեկնել հետևյալ խաղացողները՝  Սուսաննա Խաչատրյան, Ամելի Մարտիրոսյանս Քեշ, Լիլիթ Գևորկովա, Մարիամ Գրիգորյան,  Մարգարիտ Հարությունյան, Արենի Օհանյան, Սարինե Դերդերյան, Էմիլի Շաբանի, Ջիաննա Կեկլիկյան, Ավա Ղարիբ, Քելին Շաջանյան, Աննա Սիմոնյան:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ:

Տղամարդկանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները՝ Ստեփան Մավյան, Էդգար Աղաբեկյան, Էդուարդ Մնացականյան, Արթուր Ավագյան, Նշան Քեշիշյան, Ռաֆայել Մասումյան, Անդրեյ Վոգներուբով, Վահե Ապրեսյան, Դավիթ Կակոյան, Բագրատ Խաչատրյան,  Գագիկ Հարությունյան:

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Թովմաս Օրդանյանը և Սերգեյ Ավետիսյանը:

Մ16 հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականների հետ:

 

 

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը