Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան կոալիցիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 տեղ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները:

Երկրորդ տեղն զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը», որն ստացել է 143 մանդատ։ 

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 %։

Այնուամենայնիվ, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 տեղ։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հուլիսի 8-ին պետք է հրաժարականի դիմում ներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա հայտարարել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Մակրոնն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։ 

Առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» դաշինքը զբաղեցրել էր առաջին տեղը և բարձր արդյունքի հույս ուներ հուլիսի 7-ի քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորել են ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահերթ ընտրություններ էր նշանակել ժամկետից երեք տարի շուտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի ծայրահեղ աջերի հաղթանակից հետո:

Հայերեն English Français Русский

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը