Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Փարիզի Պոմպիդու մշակույթի և արվեստի կենտրոնը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով, ովքեր պահանջում են իրենց հատկացնել բոնուսներ Օլիմպիական խաղերի հետ կապված միջոցառումների ժամանակ աշխատելու համար: 

«Հասարակական տեղաշարժերի պատճառով Պոմպիդու կենտրոնը և գրադարանը փակ են»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գործադուլի նախաձեռնությունը պատկանում է «Աշխատավորների ուժ» արհմիությանը։ Աշխատակիցները կարծում են, որ Փարիզի Օլիմպիական խաղերի հետ կապված իրադարձությունները կհանգեցնեն լրացուցիչ ծանրաբեռնվածության։

«Օլիմպիական ջահը հրապարակով կանցնի հուլիսի 14-ին, և մենք այն հաստատություններից ենք, որոնք չեն փակվի Օլիմպիական խաղերի ժամանակ, ուստի կարող է մարդկանց հոսք լինել», - ասել է արհմիության ներկայացուցիչ Ֆիլիպ Մահուն: 

Կառավարությունը հունիսի 23-ին հրապարակեց հրամանագրեր, որոնք թույլ են տալիս մինչև 1500 եվրո հավելյալ բոնուսներ վճարել օլիմպիական և պարալիմպիկ խաղերում ներգրավված մի քանի կատեգորիայի պետական ​​ծառայողների համար:

Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։ 

 

 

Հայերեն Français

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres