Վրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը վտանգ է ներկայացնում երկու երկրների ռազմավարական գործընկերության և Վրաստանի պաշտպանունակության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։ Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։ 

«Սա վնաս է հասցնում մեր երկրին: Սա կարող է լինել նույն վնասի չափը, ինչ ռուսական օրենքը մեր եվրոպական ճանապարհին: Դա վնաս է Միացյալ Նահանգների հետ մեր ռազմավարական գործընկերությանը, սպառնալիք մեր պաշտպանունակությանը և այն ամենին, ինչ ստեղծել է մեր երկիրը մինչ օրս»,- ասել է Զուրաբիշվիլին։ 

Զուրաբիշվիլին վստահ է, որ ամերիկյան կողմի որոշումը պայմանավորված է վրացական իշխանությունների գործողություններով։

«Մեր ղեկավարությունը չի պատկերացնում, թե որտեղ են նրանց ընկերները և որտեղ են նրանց թշնամիները, ինչ է պետք անել, երբ մենք մնանք առանց գործընկերների։ Մեր բանակը չի ունենա հզորացման ռեսուրս՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է նախագահը։ 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները