Եվրոպա

ԱՄՆ-ին մտահոգել է Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ին մտահոգել է Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ին մտահոգում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը: Սպիտակ տանը կարծում են, որ այդ այցը չի նպաստում խաղաղության հաստատման նպատակին և հակաարդյունավետ է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման համար:  

Օրբանը Մոսկվա է այցելել հուլիսի 5-ին և հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են ուկրաինական կարգավորումը, Ռուսաստանի և Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի և Հունգարիայի փոխհարաբերությունները և Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետության հնարավոր սկզբունքները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում