ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, պատրաստ է նպաստել բանակցություններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասացին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամները Հայաստանի ազգային ժողովում կայացած ասուլիսում: 

 «Միացյալ Նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ակտիվ ներգրավված կլինենք այդ գործընթացում: Եվ մենք աշխատում ենք գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ, որ կարողանանք արդյունավետ լինել և մեր ձայները լսելի դարձնել»,–ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը:

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պատրաստ են նպաստել բանակցություններին: 

«Մենք՝ որպես դիվանագետներ, պատրաստ ենք նպաստել, միջնորդել բովանդակալից քննարկումներին այս դժվարին, բարդ քննարկումների ընթացքում: ԱՄՆ–ի ներկայացուցիչները պետք է փորձեն օգնել բանակցային գործընթացին, բայց լինեն պարզապես միջնորդ, ուղղակի նպաստեն, որ երկու կողմերը գան համաձայնության»,–ասաց Ուիքերը:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որ Հայաստանը դրսևորում է համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու են, նաև փորձելու են աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում: 

Հայերեն العربية Español 中文

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը