Հայաստան

Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բայց պարունակում է լուծման բանաձևերը. ՍԴ նախագահ

3 րոպեի ընթերցում

Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բայց պարունակում է լուծման բանաձևերը. ՍԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր օրենքը՝ Սահմանադրությունը երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Սահմանադրության օրվա առիթով հղած ուղերձում: 

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: 

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա»,–նշել է Դիլանյանը:

Ըստ նրա՝ Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի: 

Դիլանյանը համոզմունք է հայտնել, որ իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

«Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,–ասված է ուղերձում: 

 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  Վիետնամի  վարչապետին

Ասիա

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Իրավունք

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

Իրավունք

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Վրաստան

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Քաղաքականություն

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում