Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

1 րոպեի ընթերցում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից շրջադարձային է համարում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումները Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Եղոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Եվ այսպես, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ 

Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի»,- գրել է Եղոյանը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում