Քաղաքականություն

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում 13 հարց է:

Խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցերը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում