Քաղաքականություն

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների որևէ արդյունք էական ազդեցություն չի ունենա հայ-ֆրանսիական օրակարգի վրա․ քաղաքագետ

8 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների որևէ արդյունք էական ազդեցություն չի ունենա հայ-ֆրանսիական օրակարգի վրա․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, որտեղ համամասնական ընտրակարգի պայմաններում մասնակցությունն ավելի ցածր է, քան առանձին երկրների համապետական ընտրություններում, որտեղ մարդիկ ավելի շահագրգռված են ընտրական գործընթացներով, ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորումը» շարունակեց իր առաջընթացն ու ավելի բարելավեց իր դիրքերը՝ ստանալով քվեների բարձր տոկոսներ արդեն Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում ընթացող խորհրդարանական ընտրություններին և ընտրական գործընթացի յուրահատկություններին։ 

«297 մանդատն ահռելի քանակ է, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանում տեղերի քանակը 577 է։ «Ազգային միավորումը» փաստորեն 297 ընտրատարածքներում գրավել է առաջին տեղը։ Կան բազմաթիվ ընտրատարածքներ, որտեղ այդ ուժը գրավել է երկրորդ կամ երրորդ տեղը։ Ֆրանսիական ընտրական համակարգի առանձնահատկություններից է այն, որ երկուսից ավելի մարդ կարող է անցնել երկրորդ փուլ, եթե նրանք ստանում են քվեների առնվազն 12,5 տոկոսը։ Դա ցույց է տալիս, որ «Ազգային միավորումն» այսպես թե այնպես զգալի ներկայություն է ունենալու խորհրդարանում և չի բացառվում, որ կարող է նույնիսկ կազմել կառավարություն՝ չնայած միանշանակ չարժե նման բան պնդել, որովհետև լուրջ հաջողության են հասել նաև ձախերը։ 1980 թվականից ի վեր նրանք առաջին անգամ են արձանագրել նման առաջընթաց։ Ընդ որում՝ միավորվել են և՛ սոցիալիստները, և՛ կոմունիստները, և՛ շատ ավելի ձախ հայացքներ ունեցող ուժերը, որպեսզի պատնեշ դառնան «Ազգային միավորման» առջև։ Ընտրություններից դուրս գալու՝ թեկնածուների որոշումները նույնպես միտված են այդ նպատակի իրականացմանը»,- նշեց Հովհաննիսյանը։  

Քաղաքագետի կարծիքով՝ նախագահ Մակրոնի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը և խորհրդարանում ունենալու է միանգամայն համեստ ներկայություն։ Դա վերաբերում է առհասարակ բոլոր կենտրոնամետներին, և փաստորեն առանցքային երկու ուժերն են դառնում ձախակողմյան ուժերն ու «Ազգային միավորումը»։ 

«Այդուհանդերձ, Ֆրանսիան նախագահական հանրապետություն է, որտեղ նախագահի ինստիտուտն ունի ահռելի լիազորություններ հատկապես արտաքին քաղաքական հարցերում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել որդեգրած քաղաքականությունը՝ հակադրվելով ձախերին ու աջերին։ Մակրոնն ու իր կողմնակիցները հույս ունեն, որ առանցքային երկու քաղաքական ուժերը մինչև 2027 թվականը կհիասթափեցնեն ընտրողներին, և կենտրոնամետ ուժերի միասնական թեկնածուն նորից կդառնա հանրապետության նախագահ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Մեկնաբանելով «Ազգային միավորման» առաջընթացն ու աննախադեպ հաջողությունը՝ քաղաքագետն ընդգծեց, որ դրան նպաստել են երկու հիմնական գործոն։

«Մարդիկ դժգոհում են հարկերի բարձրացումից և բանկային դրույքաչափերի ոչ մատչելի քաղաքականությունից։ Թոշակային բարեփոխումները նույնպես լուրջ դժգոհություններ են առաջացրել ֆրանսիացի ընտրողների շրջանում։ Բարեփոխումներն արդեն իսկ մերժել են ձախերը՝ չափավոր սոցիալիստներն ու կոմունիստները։ Շարքային քաղաքացիները կարծում են, որ երկրում տնտեսական կայունացումն իրականացվում է իրենց գրպանի հաշվին։ Իսկ երկրորդ գործոնը կապված է կառավարության կողմից վարվող միգրացիոն քաղաքականության հետ։ Զանգվածային միգրացիան և տարբեր աշխարհամասերից դեպի Ֆրանսիա եկող օտարերկրացի անլեգալ միգրանտների հոսքերը հարուցել են սոցիալական բազմաթիվ խնդիրներ ոչ միայն Ֆրանսիայի, այլև բովանդակ Եվրամիության համար։ Մարդիկ կոչ են անում սահմանափակել միգրացիան ու վերանայել հարկային քաղաքականությունը»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ ընտրություններից դուրս գալու թեկնածուների քայլը, որպեսզի խոչընդոտեն «Ազգային միավորման» առաջխաղացմանը, ոչ թե խուճապ է հիշեցնում, այլ պարզապես սառը դատողության վրա հիմնված պրագմատիկ հաշվարկ է։ 

«Հինգերորդ հանրապետության ընտրական համակարգը, որը ներդրվել է Դը Գոլի ու նրա համախոհների կողմից, հիմնված է այն կոնցեպտի վրա, որ երկրորդ փուլում կիրառվում է բացասման սկզբունքը, այսինքն՝ ընտրողները մերժում են այն թեկնածուին և քաղաքական ուժերին, որոնք անընդունելի են իրենց համար։ Դա ֆրանսիական քաղաքական համակարգի հիմքում է, սակայն այսօր տաբուները, կարծես, խախտվել են, և որոշ ուժեր սերտորեն համագործակցում են «Ազգային միավորման» հետ։ Այդուհանդերձ, սա արտառոց երևույթ չէ»,- պարզաբանեց քաղաքագետը։ 

Հովհաննիսյանի պնդմամբ՝ որ ուժն էլ անցնի խորհրդարան, դրանից հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն էականորեն չի փոխվի։ 

«Միակ տարբերակը, թերևս, կլինի այն, որ երկու երկրների միջև ուրվագծվող ռազմաքաղաքական դաշինքի կյանքի կոչման գործընթացն աջակողմյան ուժերի կառավարման պարագայում կարող է մղվել երկրորդ պլան։ Երկրի ընդհանուր մեկուսացման քաղաքականության շրջանակում այդ հարցը կարող է սառեցվել։ Իսկ ընդհանրապես, Ֆրանսիայում չկա հակահայկական որևէ ուժ։ Բոլորն էլ ֆրանսահայ ընտրողներին խոստանում են իրենց հավատարմությունը։ Պետական համակարգում Մակրոնը մնում է դոմինանտ, քանի որ գերակա լիազորություններով օժտված է ոչ թե խորհրդարանը, այլ նախագահի ինստիտուտը, հետևաբար հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակվեն բնականոն հունով»,- եզրափակեց քաղաքագետը։       

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց հրաժարված թեկնածուների թիվը կազմել է 218։ Նրանք ցանկանում են խանգարել աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությանը՝ ստանալու մանդատների բացարձակ մեծամասնություն խորհրդարանում:

Միամանդատ ընտրատարածքների մեծ մասում երկրորդ փուլ են անցել երեք հիմնական դաշինքների թեկնածուները: Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտահղացման՝ պայքարից պետք է դուրս գան այն քաղաքական գործիչները, որոնք ունեն «Ազգային միավորման» թեկնածուին հաղթելու ամենաքիչ հնարավորությունները։

Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատն» ստացել է 28 տոկոս, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ Վճռորոշ կդառնա երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Ֆրանսիայի Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ  է ստանալ 289 մանդատ։  

Մանվել Մարգարյան

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Քաղաքականություն

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Քաղաքականություն

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Ֆրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել

Ֆրանսիա

Ֆրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում