Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Միացյալ Նահանգներին Անկախության օրվա առթիվ, երկու երկրների միջև հարաբերություններում երկկողմ երկխոսությունը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի վերափոխվելը կարևոր հանգրվան է համարել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավոր Անկախության օր, Ամերիկա։ 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է երկու երկրների միջև հարաբերություններում։ Այս քայլը նպատակ ուներ ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում և ամրապնդել երկու երկրների միջև կապերը», - իր գրառման մեջ ընդգծել է ԱԺ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և ԱՄՆ օրենսդիրները կաջակցեն երկու երկրների կառավարություններին՝ իրականացնելու հավակնոտ ծրագրեր, որոնք համահունչ են Ազատության և Միասնության արժեքներին: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում