Մարզեր

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար տարածք

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար  տարածք

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի ափամերձ հատվածներում այս տարի անտառային տարածքների մաքրման աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերից` «Սևան ազգային պարկ»-ի Դրախտիկի տեղամասում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, անցած մեկուկես ամսվա ընթացքում արդեն Դրախտիկի տեղամասում ծառերից, թփերից, արմատներից ու բուսական այլ համակեցություններից մաքրվել է շուրջ 12 հեկտար անտառային տարածք։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են ծովի մակերևույթից 1901,5 մետր բարձրության գոտում։ Մաքրման աշխատանքներում ներգրավվել է  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող 4 միավոր տեխնիկա։ 

«Այս տարի ծրագրված է Սևանի ափամերձ գոտիներում մաքրել 47 հեկտար անտառային տարածք Դրախտիկի և Արտանիշի տեղամասերում, որից 12 հեկտարն արդեն մաքրված ու նախապատրաստված է ջրածածկմանը։ Մնացած 35 հեկտարը, կարծում եմ, կհասցնենք մաքրել առաջիկա ամիսների ընթացքում, սեփական ուժերով ու միջոցներով»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

Խոսրով  Խլղաթյան  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում