Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Սի Ցզինպինի և Էրդողանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Չինաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Հիմնականում, երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը, ակնկալվում է, որ մենք կունենանք առաջին զրույցը Մոնղոլիայի նախագահի հետ, ապա՝ Ադրբեջանի և Պակիստանի նախագահների հետ։ Դրանից հետո տեղի կունենա զրույց Էրդողանի հետ, ապա հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Իսկ մինչ մասնակիցների համար ոչ պաշտոնական ընթրիքի մեկնելը, ՌԴ նախագահը կհանդիպի գագաթնաժողովը հյուրընկալող երկրի ղեկավար, պարոն Տոկաևի հետ»,- հայտնել է Ուշակովը։

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 3-4-ը Աստանայում՝ «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո։

Հայերեն Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ