«Օլիմպիականները. Փարիզ-2024». նպատակս Օլիմպիական խաղերի ոսկին է. Մալխաս Ամոյան

4 րոպեի ընթերցում

Մալխաս Ամոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանից ամենաշատ մասնակիցներ կլինեն ըմբշամարտում: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երիտասարդ ներկայացուցիչների շարքում տպավորիչ արդյունքների հասել է Մալխաս Ամոյանը: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Մալխաս Ամոյանն է:

Մալխաս Ամոյանը

Հունահռոմեական ոճի ըմբիշ (77  կգ)

25 տարեկան

Աշխարհի առաջնության չեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր

Եվրոպայի առաջնության եռակի ոսկե և մեկ արծաթե մեդալակիր

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը`  օգոստոսի 6-7

 

-Մալխաս, Փարիզ-2024-ը ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ խորհուրդ ունեն այս Խաղերը ձեզ համար և ի՞նչ խնդրով եք մոտենում այս կարևոր իրադարձությանը:

-Արդեն մի քանի շաբաթ է, ինչ լիարժեք նախապատրաստական փուլ ենք անցնում: Սրանք իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Դեպի Փարիզ տանող ճանապարհին ամեն ինչ անում եմ, որպեսզի կարողանամ նպատակս ի կատար ածել` Օլիմպիական խաղերից վերադառնալ ոսկե մեդալով: Իսկ թե ինչ կլինի այդ օրը, ցույց կտա գորգը: 

-Ո՞րն է ձեր մոտիվացիան այս ճանապարհին:

-Ինձ միշտ էլ մոտիվացրել է իմ հավատն առ Աստված: Այն նաև նույն հավատն է ինքս իմ նկատմամբ: Սակայն մոտիվացիան ոչինչ է, եթե չլինի կարգապահությունը, քրտնաջան աշխատանքը: Այս ամենի միասնականությունը կբերի ցանկալի արդյունքի:

-Նախորդ խաղերին ականատես եղանք մեր մարզիկների` սպորտային լեզվով ասած «վառվելուն»: Արդյո՞ք  գիտակցել եք, որ դուք էլ նմանատիպ բարդ ճանապարհ ունեք անցնելու:

-Այդ ճանապարհով անցել են ոչ միայն ընկերներս, այլ նաև հորեղբայրս: Տեսել եմ, թե ինչ կարող է պատահել մարզիկի հետ: Բայց մեր թիմում ունենք նաև լեգենդար Արթուր Ալեքսանյան, նա հսկայական փորձ ունի, մեծ ճանապարհ ունի անցած: Միշտ էլ քննարկել ենք միասին ու միշտ ստացել եմ միանման պատասխան, որ Օլիմպիական խաղերին պետք է մոտենալ այնպես, ինչպես, օրինակ` աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը: Ես էլ իմ հերթին փորձում եմ հոգեպես պատրաստ լինել: 

-Ձեր քաշային կարգը (77կգ) դիտարժան քաշերից է: Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:

-Մեր քաշային կարգում մասնակցող բոլոր մարզիկներին ոչ թերագնահատում, ոչ  էլ գերագնահատում եմ: Այս քաշային կարգում մասնակիցները 16-ն են, բոլորս հավասար ենք: 

-Ինքներդ ձեզ ապացուցել բան ունե՞ք:

-Կարծում եմ` ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Ինքս եմ սահմանել իմ նպատակն ու իմ առաջին մրցակիցը ես եմ: Նախ պետք է ինքս ինձ հաղթեմ, հետո նոր՝ մյուսներին: 

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-… առանձնահատուկ:

Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

Մալխաս Ամոյան

 

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան 

 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի  

 

Հայերեն Español فارسی Français Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև