Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն ընդգծել է. «Ձեր այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարող ենք լավագույնս կյանքի կոչել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ այսօր մեկնարկող նախագահության նպատակները: 

Մենք հավատացած ենք, որ փոխկապակցվածությունը և մեր կազմակերպության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցությունը ոչ միայն մեծապես, շոշափելիորեն կնպաստեն կայուն տնտեսական զարգացմանը, բայց նաև դա կդառնա ավելի լայն տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն: Ուստի, փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա: 

Իհարկե, փոխկապակցվածությունը միակ ոլորտը չէ. մենք համագործակցել ենք նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և այլն, և դա կշարունակենք անել նաև ապագայում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում