Աշխարհ

ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան  դաշինքը կշարունակի ամրապնդել համագործակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, ներառյալ  Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Yomiuri թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը վերաբերում է փոխգործակցության ուժեղացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը և հակազդեցությունը կիբեռհարձակումներին: 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում