Եվրոպա

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում բացվել են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլի ընտրական տեղամասերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, քվեարկությունը կտևի տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 18:00-ը, ներառյալ՝ արտերկրյա տարածքներում (օրինակ, Նոր Կալեդոնիայում քվեարկությունն արդեն ավարտվել է): Որոշ խոշոր քաղաքներում (Լիլ, Ռեն) քվեարկությունը կտևի մեկ ժամ ավելի, իսկ Փարիզում, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Մոնպելյեում և Մարսելում ընտրողները կկարողանան քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ը:

Դեռ ընտրությունների մեկնարկից առաջ հարցումները կանխատեսում էին շատ բարձր մասնակցություն. առաջին փուլում մինչև 67 տոկոս։ Բացի այդ, մի քանի օր առաջ համացանցի միջոցով քվեարկել է արտասահմանում բնակվող 410 հազար ֆրանսիացի։ Երկիրն ունի նաև վստահված անձի միջոցով քվեարկելու հնարավորություն, որից 2024 թվականին օգտվել է 2,1 միլիոն մարդ, ինչը երկու անգամ ավելի է, քան 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Ազգային ժողովում 577 տեղի համար հիմնական պայքարը ծավալվել է կենտրոնամետ նախագահական կոալիցիայի, աջակողմյան Ազգային միավորման և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատի միջև։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա իր ընտրատարածքում գրանցված ընտրողների առնվազն 25%-ի ձայների ավելի քան 50%-ը: 

Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին մասնակցելու համար քաղաքական գործիչը պետք է ապահովի ընտրողների 12,5%-ի աջակցությունը։

Քվեարկության առաջին փուլի արդյունքները կամփոփվեն վերջին ընտրատեղամասերի փակումից հետո՝ Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։ Ֆրանսիայի ընտրական օրենսգիրքը խիստ արգելում է մինչև քվեարկության ավարտը էքզիթ փոլերի կամ այլ կանխատեսումների հրապարակումը։ Այս արգելքը խախտելու համար նախատեսվում է մինչև 75 հազար եվրո տուգանք:

 

Տեղադրություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ  մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Աշխարհ

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

Աշխարհ

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

Հունգարիայի վարչապետը խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

Աշխարհ

Հունգարիայի վարչապետը խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը

Ֆինլանդիան ԱՄՆ-ին 15 ռազմական օբյեկտների շահագործման թույլտվություն կտրամադրի

Աշխարհ

Ֆինլանդիան ԱՄՆ-ին 15 ռազմական օբյեկտների շահագործման թույլտվություն կտրամադրի

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

Աշխարհ

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ

Աշխարհ

ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի

Աշխարհ

Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում