Աշխարհ

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել դատական ​​հետապնդումից՝ նախագահության ժամանակ նրա գործողությունների համար։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, որոշման մեջ նշվում է, որ նախագահն անձեռնմխելի է հետապնդումից միայն այն գործողությունների համար, որոնք նա կատարել է ծառայողական կարգավիճակում, սակայն որոշ մեղադրանքներ  կարող են այդ սահմանման շրջանակներում չլինել:

«Այլ մեղադրանքները, այդ թվում՝ կապված Թրամփի՝ փոխնախագահի, պետական ​​պաշտոնյաների և որոշ մասնավոր կողմերի հետ փոխգործակցությանը, ինչպես նաև նրա հրապարակային հայտարարությունները, ավելի բարդ խնդիրներ են ներկայացնում», - ասվում է դատարանի որոշման մեջ:

Թրամփը պնդել է, որ իրեն չեն կարող դատել այն գործողությունների համար, որոնք սկսվել են դեռևս ԱՄՆ նախագահ լինելու ժամանակաշրջանից, ներառյալ դատավարության առանցքային կետը՝ 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը, որով փորձ է արվել խափանել նախագահական ընտրություններում դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի հաղթանակի  հավաստագրումը Կոնգրեսի կողմից։

 

Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Աշխարհ

Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Քաղաքականություն

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Հնդկաստանում  կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի

Աշխարհ

Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի

Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում

Աշխարհ

Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Ռուսաստան

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Բրազիլիայում կտոնեն «Պելե արքայի օրը»

Սպորտ

Բրազիլիայում կտոնեն «Պելե արքայի օրը»

Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը

Աշխարհ

Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը

Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը

Աշխարհ

Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը

Վիլնյուսի քաղաքապետը հայտնել է քաղաքը պաշտպանելու նպատակով հակատանկային ոզնիների և «վիշապի ատամների» գնման մասին

Աշխարհ

Վիլնյուսի քաղաքապետը հայտնել է քաղաքը պաշտպանելու նպատակով հակատանկային ոզնիների և «վիշապի ատամների» գնման մասին

Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի

Աշխարհ

Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի

Պատահար

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում