ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է վեցի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Le Matin պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը շարունակում է պարզել զոհերի ինքնությունը։ Նշվում է, որ Շվեյցարիայում վատ եղանակի պատճառով զոհվածներից առնվազն չորսը Գերմանիայի քաղաքացիներ են։