Պատահար

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 2-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է․ Ս․-ն (ծնված 2002 թ․) և Մ․ Թ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաներից մեկը տեղափոխել ավտոքարշակի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում