Աշխարհ

Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի

2 րոպեի ընթերցում

Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիացիների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ նրանց 52%-ը ֆինանսական դժվարություններ ունի: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Բոլոր դաշնային նահանգների բնակիչների միայն 48%-ն է ասել, որ իրենց մոտ եղած գումարը բավարար է։ Ցածր կրթական մակարդակ ունեցող մարդկանց շրջանում ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 42%», - նշված է հաղորդագրության մեջ։

Նույն հարցման համաձայն՝ ավստրիացիների մեծամասնությունը մռայլ հեռանկարներ ունի նաև առաջիկա տասներկու ամիսների համար։

Օրինակ՝ հարցվածների 76%-ը կարծում է, որ գալիք տարում եկամուտը չի ավելանա։ Բացի այդ, 67%-ն ակնկալում է, որ գործազրկության մակարդակը կշարունակի աճել։ 55%-ն էլ ակնկալում է գնաճի աճ։ Հարցվածների գրեթե կեսը (46%) ակնկալում է հարկերի աճ։ 

Հարցումը նաև ցույց է տվել, որ ավստրիացիների 76%-ն ակնկալում է սննդամթերքի գների բարձրացում, 71%-ը՝ հագուստի, 66%-ը՝ առողջապահական, իսկ 52%-ը՝ վարձավճարների և վարկերի աճ:

Բացի այդ, ավստրիացիներին հարցրել են, թե ինչն են նրանք համարում գների բարձրացման պատճառ։ Հարցվողները մի քանի պատճառներ են նշել։ Այսպես՝ 77%-ը կարծում է, որ պատճառը դաշնային կառավարության քաղաքականության մեջ է, 70%-ը որպես պատճառ նշել է համաշխարհային տնտեսությունը, 69%-ը՝ Ուկրաինայի հակամարտությունը, 60%-ը՝ ներգաղթը։

 

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Աշխարհ

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

Աշխարհ

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Աշխարհ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Աշխարհ

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

Աշխարհ

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

Աշխարհ

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան

Թուրքիա

Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից

Աշխարհ

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից

Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին

Ռուսաստան

Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

Թուրքիա

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում