Աշխարհ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

2 րոպեի ընթերցում

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Մոսկվա կատարելիք իր հնարավոր այցի մասին լուրերի ֆոնին, Կիև կատարած այցից հետո չի հրապարակել տեղեկատվություն հաջորդ այցելությունների և Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը նպաստող քայլերի մասին՝ այն անվանելով նուրբ հարց: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Օրբանը Կիև այցելեց հուլիսի 2-ին։ Տասներկու տարվա մեջ դա նրա առաջին այցն էր Ուկրաինա։ Հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով նախագահում է Եվրամիության Խորհրդում։

«Ես կարող եմ հայտարարել յուրաքանչյուր քայլի մասին միայն այն ժամանակ, երբ տեղի ունենա հաջորդ քայլը, քանի որ դա նուրբ և զգայուն հարց է»,- ասել է Օրբանը:

Ավելի վաղ հունգարական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օրբանը և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ուրբաթ օրը կայցելեն Մոսկվա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հագեցած գրաֆիկ ունի, որի մասին Կրեմլը կտեղեկացնի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում Հունգարիայի վարչապետն ասել է, որ խնդրել է նրան դիտարկել հրադադարի հնարավորությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններից առաջ։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Իգոր Ժովկվան ասել էր, որ Կիևը կձգտի հակամարտությունը լուծել այլ մեթոդներով։ Օրբանը նաև նշել էր, որ Ուկրաինայում խաղաղության հարցը լինելու է գլխավոր հարցը ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության առաջիկա վեց ամիսների ընթացքում։

 

Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

Աշխարհ

Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

Ռուսաստան

Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

Եվրոպա

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Եվրոպա

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Աշխարհ

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Աշխարհ

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

Չինաստան

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով

Աշխարհ

Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում