Աշխարհ

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

3 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

ԳՅՈՒՄՐԻ, 5  ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF)նախաձեռնությամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի օգնությամբ և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ Գյումրիում նշվելու է համահայկական Վարդավառ, որի շրջանակներում տեղի կունենան ազգային պարեր և խաղեր, Վարդավառի ավանդական ջրախաղ, մանկական և սպորտային խաղերի մրցույթ, երաժշտություն, ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես և երեկոյան ռիթմիկ երաժշտություն։ «Վարդավառ-փառատոն»-ն անցկացվելու է հուլիսի 6-ին և 7-ին՝ Գյումրու Բարեկամության զբոսայգում: Այս մասին հուլիսի 4-ին հրավիրած ասուլիսի ժամանակ նշեցին կազմակերպիչները՝Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը, զբոսաշրջության կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Բաղդասարյանը, համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ 

«Փառատոնը ներառում է երկու հագեցած  օրեր՝ 6-ին՝ ավանդական հատվածը՝ փառատոնի պատմությունը, ծիսակատարությունը, ավանդական խաղեր և 7-ին՝ ջրախաղ, բակային խաղեր, ավանդական ուտեստների պատրաստում ու հյուրասիրություն, իսկ երեկոյան ռիթմիկ համերգ։ Տոնը՝ փառատոնի վերածելու նպատակը, տոնը հանրայնացնելն է և տոնակատարության ազգային էլեմենտները վերհանելը »,- նշեց Էմմա Բաղդասարյանը։

«Առաջին տարին չէ, որ Գյումրին մեծ, մասշտաբային միջոցառման է վերածում Վարդավառը: 2019 թվականից ունեցել ենք փորձ և փորձառություն համաքաղաքային տոնի վերածելու և բոլորի բակերում խաղացվող այս ավանդական, ջրային խաղը տեղափոխել քաղաքի կենտրոնական հատվածներ: Ամեն ինչ սկսվեց Վարդանանց հրապարակից, անցած տարի փորձարկել ենք նաև Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը: Ի ուրախություն մեզ՝ Բարեկամության այգին շատ կարևոր կենտրոնի է վերածվում Գյումրիում և համայնքապետարանի լավագույն գործընկերներից է: Եթե սրան գումարում ենք այն բարեկամական փոխգործակցությունը, որ մշտապես ունեցել ենք Բարեկամության այգու հետ՝ կարելի է ասել, որ ստացված համագործակցության արդյունքում անմոռանալի Վարդավառ ենք ունենալու»,-նշեց Լիլիթ Թովմասյանը հավելելով, որ համայնքապետարանը չի խախտի արդեն իսկ ձևավորված ավանդույթը, տոնական օրվա մեկնարկը կտրվի արձանների լվացման գործընթացով: 

 

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

Աշխարհ

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

Աշխարհ

Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

Ռուսաստան

Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

Եվրոպա

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Եվրոպա

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Աշխարհ

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Աշխարհ

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

Չինաստան

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում