Աշխարհ

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

1 րոպեի ընթերցում

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում ուժեղ քամիների և հորդառատ անձրևների հետևանքով տուժել է առնվազն 29 դպրոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է SABC ռադիոկայանը։

Ըստ աղբյուրի՝ Արևմտյան Քեյփ նահանգում վնասվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ մոտ 30 դպրոց։ Քամին պոկել է տանիքներ և տապալել թույլ ամրացված շենքերը։ 

Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները բնակիչներին զգուշացրել են լինել չափազանց զգույշ, քանի որ քամոտ եղանակը կշարունակվի նաև առաջիկա հինգ օրերին:

Օդերևութաբանները հայտնել են, որ հուլիսի 8-ին Հարավային Աֆրիկայում երկու ցուրտ ճակատներ են հարվածել, իսկ առաջիկա 24 ժամվա ընթացքում Յոհանեսբուրգի տարածքում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 2 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում