Աշխարհ

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանը պետք է շտապ ձևավորեր Եվրամիության մարտական ​​խումբ, քանի որ այլ երկրները չէին ցանկանում դա անել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը խմբի մարտական ​​հերթապահության մեջ մտնելու հանդիսավոր արարողության ժամանակ։

«Ինչո՞ւ է Լեհաստանը ստանձնում մարտական խմբավորման ավելի արագ կազմավորման պատասխանատվությունը, քան մյուսները: Երբ տարեսկզբին դարձա նախարար, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը խնդրեց բոլոր անդամ երկրներին լրացնել բացը և դաշտը: Շատերը պատրաստ էին, մյուսները՝ ոչ, ինչը նշանակում է, որ շատ պետությունների պատրաստվածության մակարդակը համահունչ չէ սպառնալիքներին, բայց Լեհաստանն ընկալում է մարտահրավերները և պատրաստ է դրանց»,- ասել է Կոսինյակ-Կամիշը:

Նա հավելել է, որ լեհական խումբը ձևավորվել է վեց ամսում՝ երկու տարվա փոխարեն։

«Գլխավոր շտաբի պետը և ես որոշեցինք շտապ տեղակայել Եվրոպական միության մարտական ​​խումբը, որը լիովին պատրաստ է լինել խաղաղության և անվտանգության երաշխավորներից մեկը»,- ասել է նախարարը և հստակեցրել, որ լեհական խմբավորման մարտական ​​հերթապահությունը կտևի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

Աշխարհ

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

Աշխարհ

Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

Ռուսաստան

Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

Եվրոպա

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Եվրոպա

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Աշխարհ

Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականը

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Աշխարհ

Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհեր

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

Չինաստան

Օրբանն ավարտել է այցը Չինաստան և մեկնել Վաշինգտոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում