Աշխարհ

Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում Օշի մարզի Կարա Կուլջայի շրջանում հեղեղահոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»-ից: Հունիսի 30-ին հաղորդվել էր ինը զոհի մասին։

«Օշի մարզի միանգամից մի քանի շրջանում աշխատանքներ են տարվում տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որին ներգրավված են ԱԻՆ-ի փրկարարները, զինվորներ և տեղի բնակիչներ, ինչպես նաև հատուկ տեխնիկա: Աշխատանքներ են ընթանում ավերված կոմունիկացիաների վերականգնման ուղղությամբ, առանձին բնակավայրեր դեռևս մնում են առանց էլեկտրականության և խմելու ջրի, ավերվել են ներքին ավտոճանապարհները»,- ասել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը։

Ղրղզստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից  հաղորդել են, որ երկրում մինչև հուլիսի 2-ը կանխատեսվում են հորդառատ անձրևներ, առկա հեղեղումների առաջացման վտանգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում