Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը: 

Ըստ աղբյուրի՝ ներկայացված միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ծրագրի առանձին կետերի շուրջ:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքները 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակեցնելու ուղղությամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում