Եվրոպա

Գերմանիայում ոստիկան է զոհվել Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը մեկ այլ մեքենայի բախման պատճառով

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում ոստիկան է զոհվել Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը մեկ այլ մեքենայի բախման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանն ուղեկցող մեկ ոստիկան մահացել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել, երբ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկ այլ մեքենա բախվել է ավտոշարասյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը։

Վթարը տեղի է ունեցել, երբ Օրբանը մեկնում էր Շտուտգարտի օդանավակայան Եվրոպայի առաջնությունում Հունգարիայի ֆուտբոլային թիմի խաղին ներկա գտնվելուց հետո։

Շտուտգարտի ճանապարհային ոստիկանության մոտոցիկլետային ջոկատն ուղեկցում էր Հունգարիայի ղեկավարին, երբ մեքենայի վարորդը բախվել է մոտոցիկլետով սպաներից մեկին։ Այդ սպան հարվածել է մեկ ուրիշ սպայի, որը փակել էր խաչմերուկը։ Առաջին  սպան մահացել է, իսկ երկրորդը՝ ծանր վիրավորվել։

Ըստ Շտուտգարտի ոստիկանության՝ մեքենայի վարորդը բախման պահին փորձում էր ձախ շրջադարձ կատարել և, ակնհայտորեն, չէր տեսել, որ խաչմերուկը փակ է երթևեկության համար։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում