ՀՀ ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում