Աստանայում 26 հարկանի շենք է այրվում
1 րոպեի ընթերցում
![Աստանայում 26 հարկանի շենք է այրվում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/22/yk52s3f0dCrwCXgOg1eSqA12EbG298M6dojeVxVc.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում 26 հարկանի շենք է այրվում, փրկարարները տարհանել են 8 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ԱԻՆ տվյալներին:
Rixos Khan Shatyr Residences համալիրը բաղկացած է 6 բնակելի հատվածներից և 2 գրասենյակային:
Տարհանվածների թվում է նաև մեկ երեխա: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: