Սերգեյ Լավրով.«ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համակարծիք են են Իրանի հիմնախնդրի լուծման հարցումե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համակարծիք են Իրանի հիմնախնդրի լուծման հարցում` ձգտելով կշռադատել յուրաքանչյուր քայլը: Այս մասին հինգշաբթի օրը «Ռոսիաե հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը հիշեցրել է վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ կայացած հանդիպման մասին: «Նա ինձ ասաց բառացիորեն հետեւյալը. Իրանի նկատմամբ հետագա գործողությունների հարցում պետք է չափազանց զգույշ լինել եւ նախքան Անվտագության խորհրդում ինչ-որ բան անելը, պետք է կշռադատել մեր գործողությունները մինչեւ վերջին քայլըե,- ասել է Լավրովը: «Այս դիրքորոշմանը մենք համամիտ ենք եւ հույս ունենք, որ դրանով կղեկավարվեն նաեւ ամերիկացի բանակցողներըե,- ասել է նախարարը` պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության զարգացման հեռանկարների մասին հարցին: