Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/22/rmVg97a3CH20fIr1q6atoLjMEp6SXBVCZBOYN3nP.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ավիակիր նավը՝ «Թեոդոր Ռուզվելտ»–ը, հունիսի 22–ին ժամանել է Հարավային Կորեայի Բուսան քաղաք՝ մասնակցելու այս ամսվա վերջին Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համատեղ զորավարժություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են ռազմածովային ուժերի պաշտոնյաները:
Երեք երկրների ղեկավարները անցյալ օգոստոսին կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ամենամյա զորավարժություններ անցկացնել: