Հայաստան

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին հունիսի 21-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվելով` հայտնվել մոտակա ձորակում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է երեք ուղևորի (Ջ. Մ., ծնված 1955 թ., Ի. Պ., ծնված 1938 թ. և Ն. Պ., ծնված 1966 թ.) դի։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Մ.-ի (ծնված 1952 թ.) դին, այնուհետև՝ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում