Շվիդկոյը հայտնել է Երևանում կինեմատոգրաֆիական քոլեջի ստեղծման պլանների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային փոխգործակցության պահանջը բավականին մեծ է. դա հատկապես դրսևորվում է կինեմատոգրաֆիստների կադրային պատրաստման գործում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ 

Շուտով պետք է բանակցություններ սկսվեն Հայաստանում քոլեջի ստեղծման շուրջ, որը կպատրաստի միջին օղակի կինեմատոգրաֆիստների։

«Կինեմատոգրաֆիստ գործընկերներն ասում են, որ միջին օղակի   մասնագետների մեծ կարիք կա: Դրանք լուսավորման տեխնիկներն են, դիմահարդարները, ռեժիսորների օգնականները: Կարծում եմ, որ շուտով կսկսվեն բանակցությունները Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի հետ, նախնական առումով դրանք արդեն կայացել են, Երևանում քոլեջի ստեղծման շուրջ, որը կպատրաստի հենց միջին օղակի մասնագետների, որոնք անհրաժեշտ են թե՛ թատրոնում, թե՛ կինեմատոգրաֆում: Միանգամայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է ինտենսիվացնել միջպետական փոխանակումն այս ուղղությամբ: Շահագրգռությունը ստաժավորման, ուսանողական փոխանակումների բնագավառում բավականաչափ մեծ է», - ասել է Շվիդկոյը:

Նրա խոսքով՝ մշակույթի և արվեստի ոլորտում կա խորն ըմբռնում, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն առանձնահատուկ նշանակություն։

«Թե՛ մեր անցյալի փորձի պատճառով, թե՛ այն պատճառով, որ ռուսական շուկան նախկինի նման գրավիչ է մեր հայ գործընկերների համար», - նշել է Շվիդկոյը։ 

Նա հավելել է, որ գոյություն ունեն որոշ խնդիրներ՝ կապված, մասնավորապես, գրականությունը ռուսերեն և հայերեն թարգմանելու դժվարությունների հետ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպման նախօրեին Շվիդկոյը նշել է գործընկերների մեծ շահագրգռությունը մշակութային փոխանակման հարցում։ 

«Մենք բավականին մակերեսորեն գիտենք արդի հայ գրականությունը: Նաև հայերն էլ բավականաչափ լավ չգիտեն, թե ինչ է կատարվում ռուսական մշակույթում: Կարծում եմ՝ նման իրավիճակ է նաև կինեմատոգրաֆի հարցում: Բայց մեծ է միմյանց նկատմամբ հետաքրքրությունը, ակտիվ համագործակցության ցանկությունը», - ասել է նա:

Հայերեն فارسی Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին