Սերգեյ Լավրով. Վրաստանից ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերումը կարող է իրականացվել այս տարի
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանից ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերումը կարող է իրականացվել այս տարի: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վրաստանի իր պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլու հետ կայացած բանակցությունների արդյունքները: Նրա խոսքով, «մոտ ժամանակներս այդ հարցի շուրջ կանցկացվի լրացուցիչ համաձայնեցումե: Բացի այդ, «մենք պայմանավորվեցինք ռուսաստանյան ռազմահանգրվանների, դրանց տեխնիկական բաղադրիչի հնարավոր համատեղ օգտագործման մասինե,-նշել է ՌԴ արտգործնախարարը: