Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 20-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

«Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում. մեզ միավորում են ինչպես ամուր կապերն ու բարեկամությունը, այնպես էլ ժողովրդավարական արժեքներն են ու դրանց առաջ մղման համար հաճախ առաջացող մարտահրավերները», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել այդ ճանապարհին, ինչպես նաև Հայաստանի ինքիշխանությանն ու դիմակայունության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը և Լիտվայի Սեյմի նախագահն ու խորհրդարականանները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորցման հեռանկարների շուրջ՝ ինչպես ընթացիկ ծրագրերի հաջող կյանքի կոչման, այնպես էլ առկա գործիքակազմի կիրառման միջոցով նոր ուղղություններով էական աջաընթաց գրանցելու համատեքստում։ Կարևորելով մարդկանց միջև շփումների ընդլայնումը, հայ երիտասարդների ակտիվ ներգրավումը ԵՄ ծրագրերում՝ նախարար Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային հարցերի՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականն ու դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս պատկերն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։ 

 

Հայերեն English Español Français Русский

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը