Հայաստան

Երևանը և մարզերը քամու հետևանքով կրել են մի շարք վնասներ

1 րոպեի ընթերցում

Երևանը և մարզերը քամու հետևանքով կրել են մի շարք վնասներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 20-ին վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:

«Ահազանգերով մեկնած Փրկարարական խմբերը պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրական սյուներ, թուլացել և կախվել են էլեկտրական մալուխներ, մետաղյա թիթեղներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Փրկարարները սահմանազատել են տարածքն, իրականացրել թիթեղների, սյուների ամրացման, ապամոնտաժման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ․ ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում