Ամերիկյան ընկերությունը զինամթերքի արտադրություն կսկսի Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը մտադիր է միջին տրամաչափի զինամթերքի արտադրություն սկսել Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Breaking Defense հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչ Դեյվ Բարթելին։

«Northrop-ի համատեղ արտադրության շուրջ համաձայնագիրը հրապարակայնորեն հաստատված առաջին գործարքն է ԱՄՆ-ի խոշոր պաշտպանական կապալառուի և Ուկրաինայի կառավարության միջև՝ Ուկրաինայի տարածքում արտադրական նախագիծ իրականացնելու համար», - ասվում է հրապարակման մեջ:

Բարթելը Փարիզում կայացած Eurosatory 2024 միջազգային ցուցահանդեսում հայտնել է, որ ապագայում պլանավորվում է նախագծի ընդլայնում՝ տանկային և հրետանային 155 մմ տրամաչափի զինամթերքի արտադրության հաշվին, ինչպես նաև այլ արկերի արտադրություն։ Northrop-ի ներկայացուցիչը ծրագրի մանրամասները չի հայտնել:

Ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Սթենլի Բրաունն իր հերթին նշել է, որ Պետքարտուղարության նոր ծրագիրը, որը նախատեսում է 2 միլիարդ դոլարի ներդրում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական բազայում, կարող է դուռ բացել ամերիկա-ուկրաինական հետագա համատեղ արտադրության համար:

Northrop Grumman-ի կենտրոնակայանը գտնվում է Վիրջինիայի նահանգում: Ընկերությունն աշխարհում երրորդն է պաշտպանական եկամուտով, որը տարեկան կազմում է շուրջ 32,5 միլիարդ դոլար:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել