Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, «Հող»-ը և Ֆրանսիական ինստիտուտը Գորիսում կազմակերպում են բացօթյա համերգ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ֆրանսիական ինստիտուտը հունիսի 21-ին Գորիսում կազմակերպում են բացօթյա համերգ, որին ելույթ կունենան Dialog Music Project-ը և «Հող Արթուն»-ը։
«Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:
Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թվականից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով երաժշտական արվեստին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է համերգի «Ֆեյսբուք»-ի էջում։