Թուրքիա

Ուխտավորներն Ամենայն Հայոց կաթողիկոսին տեղեկություններ են փոխանցել Ստամբուլի Բեյողլու շրջանի հայկական համայնքի գործունեության մասին

1 րոպեի ընթերցում

Ուխտավորներն Ամենայն Հայոց կաթողիկոսին տեղեկություններ են փոխանցել Ստամբուլի Բեյողլու շրջանի հայկական համայնքի գործունեության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան ժամանած Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Բեյողլու շրջանի հայկական համայնքի վարչական և թաղային խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Բեյողլու շրջանի հայկական եկեղեցիների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Տամատյանի և թաղային խորհրդի ատենապետ տիար Աքսել Թոփալյանի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հանդիպմանը Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացնելով ուխտավորներին՝ տեղեկություններ է փոխանցել Ստամբուլի Բեյողլու շրջանի հայկական համայնքի գործունեության մասին։

Իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին՝ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է պոլսահայ համայնքի ամուր հավատքին, ծառայանվիրումին, եկեղեցասիրությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ ունեցած անվերապահ սիրուն։ Այս առիթով Նորին Սրբությունը հորդորել է պոլսահայ ուխտավորներին նույն նախանձախնդրությամբ զորացնել իրենց հավատքն առ Աստված, սերն առ մայր Եկեղեցին և պահպանել ազգային ինքնության գիտակցությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում