Սերգեյ Լավրով. Խնդիրներ կան սահմանների շուրջ Վրաստանի հետ ընթացող բանակցություններում
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն դժվարությունների մասին, որ կան Ռուսաստանի հետ պետական սահմանների գծման հարցի շուրջ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ ընթացող բանակցություններում: «Այդ հարցի շուրջ ոչ դյուրին բանակցություններ են ընթանում Վրաստանի հետե,-ասել է Լավրովը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Պետդումայում: Ինչպես հաղորդել է «Կավկազպրեսե-ը, ընդսմին նա նշել է, որ վրացական կողմը «արհեստական խոչընդոտներ է ստեղծում՝ մերժելով այդ հարցի շուրջ բանակցություններին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների մասնակցությունըե: