Հայաստան

ԱԱՏՄ ղեկավարը 4 տարի ժամկետով ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԱԱՏՄ ղեկավարը 4 տարի ժամկետով ընտրվել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։ 

Այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։

Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝

Նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը,

Գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան,

Գանձապետի պաշտոնում վերընտրվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ` Քրիստոֆ Իսելիին։

Ասոցիացիայի փոխնախագահներ են ընտրվել՝ 

Սլավիկ Սարգսյան (Հայաստան), Սամանտա Փիս (Մեծ Բրիտանիա), Ժաո Լի (ԱՄՆ), Ագնես Գլաս (Ֆրանսիա), Բերնհարդ Ռեյբել (Գերմանիա),Պալ Հիլմար Լունդ (Նորվեգիա):

Հանդիպման ժամանակ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում