Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն ամփոփել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամփոփվել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը, որն իրականացնում էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Գորիսում: ԳԱԿ հրավերով Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իտալիայից ժամանակակից արվեստագետներն ունեցել են 54 աշխատարան, վարպետության դասեր, դասախոսություններ, կլոր սեղան-քննարկում, հանդիպումներ տեղի արվեստագետների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցել է ավելի քան 600 հաշմանդամություն ունեցող և չունեցող շահառու, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ, ուսանողներ։

Նախագծի ընթացքը ոգևորիչ ու ճանաչողական է եղել ոչ միայն մասնակիցների, այլև հրավիրյալ արվեստագետների համար: Այն դարձել է մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական և ստեղծագործական նախագծի թեմատիկ ընդգրկումը լայն է եղել և շատ հետաքրքիր՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, տիկնիկագործություն, թանգարանային գործ:

Նախագծի առաջին կանգառը Գորիսն է եղել: Այնտեղ կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության վարպետության դասեր և աշխատարաններ են անցկացվել, որոնք ամփոփվել են ցուցահանդեսով: Գորիսի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպել է պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն և խոսել հայկական և վրացական մանրանկարչության առնչությունների մասին: 

Վանաձորում նախագծի օրակարգը ևս հագեցած ու հետաքրքիր է եղել: Տեղի ԳԱԿ ստորաբաժանման սաների համար տիկնիկագործ Շադի Վեդային և նկարիչ Հերվե Ալեքսանդրը տիկնիկագործության ու գեղանկարչության աշխատարաններ են անցկացրել: Դրամատուրգ, ռեժիսոր Լյուսիան Հոգը այլընտրանքային քաղաքային էքսկուրսիա է անցկացրել երեխաների հետ: Խորեորգրաֆ, պարային ռեժիսոր Դանիելա Դելերչին հանդիպում և վարպետության դաս է անցկացրել «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի հետ: Իսկ Զաալ Աբաշիձեն հանդիպել է տեղի մտավորականների, թանգարանային աշխատողների և նկարիչների հետ: Նա նաև այցելել է Գյումրի, որտեղ հանդիպել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ՝ խոսելով հայ-վրացական ձեռագրերի առնչությունների մասին: 

Աշխատանքները շարունակվել են Երևանում:  Լյուսիան Հոգը ԳԱԿ Փոքր թատրոնի սաների հետ իրականացրել է «Թատրոնի ֆաբրիկա» յուրօրինակ աշխատարանը: Դրա շրջանակում պատանի դերասանները հանդիսատեսի առաջարկած թեմաներով զրոյից բեմադրություն են ստեղծել՝ գաղափարից մինչև սցենար և ներկայացում: Ակտիվ են եղել նաև ԳԱԿ արվեստանոցները, որի սաներին են միացել նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի սաները: Շադի Վեդայիի և Հերվե Ալեքսանդրի հետ նրանք ինքնատիպ աշխատարաններ են ունեցել և ստեղծել տիկնիկներ ու գեղանկարչական աշխատանքներ: Դանիելա Դելերչին էլ Լուսիլ պարի թատրոնի սաների հետ վարպետության դաս է անցկացրել և ժամանակակից պարի փերֆորմանս բեմադրել: Նախագծի օրերին արվեստագետներն այցելել են Մաշտոցի անվան Մատենադարան՝ հանդիպելով տնօրեն Արա Խզմալյանի և «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների հետ: 

«ԳԱԿ մշակութային խաչմերուկ» 2024 նախագիծն ամփոփվել է հունիսի 16-ին ԳԱԿ թանգարանում: Ներկայացվել է այն ամենն, ինչ ստեղծվել է վարպետության դասերի և աշխատարանների շրջանակում՝ գեղանկարչական աշխատանքներ, տիկնիկներ, պարային ու թատերական բեմադրություններ: Մասնակիցներին շնորհվել են վկայականներ: 

Շուտով կներկայացվի նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի միջոցով ամենալավը կփոխանցվի այն ոգևորիչ և արվեստով լի մթնոլորտը, որ տիրել է ողջ ծրագրի ընթացքում: 

 

Հայերեն Русский

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ